Կարևոր իրադարձություններ

60 նոր աշխատատեղ կստեղծվի ջերմոցային տնտեսության ոլորտում կառավարության աջակցությամբ

09 Օգոստոս, 2018 12:49
60 նոր աշխատատեղ կստեղծվի ջերմոցային տնտեսության ոլորտում կառավարության աջակցությամբ

Կառավարությունը բավարարեց «Ռոք բերի» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է ջերմոցային տնտեսության կառուցման համար։

«Ծրագրի շրջանակում իրականացվելու է 2,6 մլրդ դրամի ներդրում։ Արդյունքում կստեղծվի 60 աշխատատեղ՝ 180 000 դրամ միջին աշխատավարձով։ Արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի մոտ 2  մլրդ դրամ, որի մի մասը՝ մոտ 0,2 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, մյուս մասը կարտահանվի ԵԱՏՄ անդամ-երկրներ»,- ասաց նախարարը:

 

Լրահոս

Դիտել ավելին