Կարևոր իրադարձություններ

Իտալացի երեք ալպինիստներ են անհայտ կորել Մոնբլան բարձրանալիս

09 Օգոստոս, 2018 11:35
Իտալացի երեք ալպինիստներ են անհայտ կորել Մոնբլան բարձրանալիս

Երեք իտալացի ալպինիստներ են անհայտ կորել ֆրանսիական Մոնբլան բարձրանալիս: Փրկարարների տվյալներով՝ ալպինիստները՝ երկու տղամարդ եւ մեկ կին, վերելքն սկսել են օգոստոսի 7-ին եւ այդ պահից ի վեր այլեւս կապի մեջ չեն մտել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Իտալացի փրկարարներն օգնություն են խնդրել Շամոնիի՝ այն քաղաքի լեռնային ժանդարմերիայի աշխատակիցներից, որը գտնվում Է Մոնբլանի ստորոտին Վերին Սավոյայի դեպարտամենտում: Օգոստոսի 8-ին որոնողական գործողությունն արդյունք չի տվել:

Օգոստոսի սկզբին տեղեկացվել Էր Մոնբլանում երեք ալպինիստների զոհվելու մասին:

Մոնբլանն Ալպերի ամենաբարձր լեռն Է: Դրա բարձրությունը կազմում Է 4808 մետր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Լրահոս

Դիտել ավելին