Կարևոր իրադարձություններ

Կիևում տղամարդը կոմայի մեջ է հայտնվել դաջվածք անելուց հետո

08 Օգոստոս, 2018 23:23
Կիևում տղամարդը կոմայի մեջ է հայտնվել դաջվածք անելուց հետո

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում տղամարդը կոմայի մեջ է հայտնվել դաջվածք անելուց հետո, այս մասին հաղորդում է korrespondent.net կայքը։

Բժիշկները ենթադրում են, որ կոմայի պատճառ է դարձել արյան վարակումը, որը տղամարդը կարող է տարած լինել դաջվածքն անելիս։ Ներկայում նրա վիճակը շարունակում է մնալ ծանր։

Աղբյուրի փոխանցմամբ՝ բժիշկները շարունակում են պայքարել տղամարդու կյանքի համար, սակայն նրա ներքին օրգանների աշխատանքը սկսել է խափանվել։ 

Առայժմ հայտնի չէ, թե արդյո՞ք դեպքի առնչությամբ կհարուցվի դատական գործ։ Հայտնի է, որ դաջվածքներ անող մարդկանց շուրջ 6 տոկոսը հետագայում ինֆեկցիոն խնդիրներ է ունենում։

 

Լրահոս

Դիտել ավելին