Կարևոր իրադարձություններ

Թրամփի՝ Պուտինին ուղղված նամակը հասել է Կրեմլ դիվանագիտական ճանապարհներով, դրան դեռ չեն ծանոթացել․ Պեսկով

08 Օգոստոս, 2018 20:29
Թրամփի՝ Պուտինին ուղղված նամակը հասել է Կրեմլ դիվանագիտական ճանապարհներով, դրան դեռ չեն ծանոթացել․ Պեսկով

Միացյալ Նահագների նախագահ Դոնալդ Թրամփի նամակն ուղղված իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին հասել է Կրեմլ դիվանագիտական ճանապարհներով, այս մասին հայտարարել է Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է РИА Новости գործակալությունը։

ՌԴ նախագահի խոսնակը նաև նշել է, որ Կրեմլում դեռ չեն հասցրել ծանոթանալ նամակին։

«Այո, իսկապես նամակը ստացված է եղել դիվանագիտական ճանապարհով։ Սպասում ենք, որ մոտ ապագայում այն կհասնի նախագահի վարչակազմ», - ասել է Պեսկովը։

Ավելի վաղ ամերիկացի սենատոր Ռենդ Փոլը հայտնել է, որ հանձնել է Թրամփի նամակը ռուսական կողմին։

 

Լրահոս

Դիտել ավելին