Կարևոր իրադարձություններ

ԿԳ փոխնախարարն ընդունել է Համաշխարհային բանկի մարդկային զարգացման ծրագրի տարածաշրջանային ղեկավարին

08 Օգոստոս, 2018 16:48
ԿԳ փոխնախարարն ընդունել է Համաշխարհային բանկի մարդկային զարգացման ծրագրի տարածաշրջանային ղեկավարին

ՀՀ կրթության և գիտության նախարարի  տեղակալ Արևիկ Անափիոսյանն ընդունել է Համաշխարհային բանկի մարդկային զարգացման ծրագրի տարածաշրջանային ղեկավար Լիրե Էրսադոյին: Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից,  հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԲ մարդկային կապիտալի ծրագիրը, որին Հայաստանը միացել է այս տարվա հուլիսին և դարձել ծրագրի վաղ ներդնողներից:

Ծրագրի իրականացմամբ զբաղվող թիմն այս փուլում նպատակ ունի հաշվել Հայաստանի մարդկային կապիտալի ինդեքսը, որի կարևոր բաղադրիչներից մեկը կրթությունն է:  ԿԳ նախարարի տեղակալն իր խոսքում կարևորել է կրթության և գիտության ոլորտում մարդկային կապիտալի զարգացմանը միտված արդյունավետ քաղաքականության մշակումը, միաժամանակ շեշտելով, որ այն Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է:  Այս համատեքստում  Անափիոսյանն ընդգծել է, որ մարդկային կապիտալի զարգացմանն  ուղղված ցանկացած  քայլ ապագային ուղղված ներդրում է:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև մարդկային զարգացման  ծրագրի տվյալների հավաքագրման, նոր գործիքակազմի մշակման և դրանում կրթության մասնագետների մասնակցության հետ կապված հարցերին:

 

Լրահոս

Դիտել ավելին