Կարևոր իրադարձություններ

ՊՆ-ն առաջարկում է դիտարկումներ ներկայացնել զինծառայողներին ծանրոցներ ուղարկելու գործընթացը կանոնակարգելու վերաբերյալ

08 Օգոստոս, 2018 16:36
ՊՆ-ն առաջարկում է դիտարկումներ ներկայացնել  զինծառայողներին ծանրոցներ ուղարկելու գործընթացը կանոնակարգելու վերաբերյալ

Պաշտպանության նախարարությունը մեծապես կարևորում է պարտադիր ժամկետային զինծառայողներին ծանրոցներ ուղարկելու, դրանց պարունակությունը ստուգելու և զորամասերում հասցեատերերին հանձնելու գործընթացը կանոնակարգելու և համապատասխան կարգ մշակելու հարցում նաև զինծառայողների, նրանց ծնողների, ինչպես նաև շահագրգիռ կազմակերպությունների կարծիքը:


Ուստի նախարարությունից խնդրում են թեմայի շուրջ առկա դիտարկումները, մտահոգություններն ու առաջարկները մինչև օգոստոսի 18-ն ուղարկել ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի էլ. փոստի հասցեին՝ [email protected]: Տեխնիկական խնդիրների դեպքում կարող եք զանգահարել ՀՀ ՊՆ «թեժգիծ»՝ 1-28 հեռախոսահամարով, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 9:00-ից մինչև 18:00-ն:

 

Լրահոս

Դիտել ավելին