Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    553
    561

  • RUB

    7,05
    7,35

Կարևոր իրադարձություններ

Մեքենան բախվել է բենզալցակայանին. տեղի է ունեցել վառելիքի արտահոսք և հրդեհ է բռնկվել

08 Օգոստոս, 2018 10:12
Մեքենան բախվել է բենզալցակայանին. տեղի է ունեցել վառելիքի արտահոսք և հրդեհ է  բռնկվել

Օգոստոսի 8-ին, ժամը 00:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Թաիրով գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է բենզալցակայանին և բռնկվել: 

Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ կայքը։

Հրդեհի բարդության «թիվ 3» կանչով դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, տասնմեկ մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը:

Պարզվել է, որ անհայտ մակնիշի ավտոմեքենան բախվել է Մայրաքաղաքային փողոցի թիվ 90 հասցեում գտնվող բենզալցակայանի լիցքավորման աշտարակին: Բախման հետևանքով աշտարակից տեղի է ունեցել վառելիքի (բենզին) արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ. տուժածներ չկան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:20-ին, մարվել՝ 02:04-ին: Այրվել է բենզալցակայանը մասնակի՝ 50 քմ և 4 սառնարան:

 Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ բաքերից վառելիքի տեղափոխումը բենզատարներ: Դեպքի վայրում են գտնվել ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը և ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին