Կարևոր իրադարձություններ

Փրկարարների և քաղաքացիների ուժերով տրակտորը դուրս է բերվել արգելափակումից

07 Օգոստոս, 2018 21:50
Փրկարարների և քաղաքացիների ուժերով տրակտորը դուրս է բերվել արգելափակումից

Օգոստոսի 7-ին՝ ժամը 18:20-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի «Սուրբ Հովհաննես» եկեղեցու մոտակայքում տրակտորն արգելափակվել է ճահճի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումը:

Փրկարարների և քաղաքացիների ուժերով տրակտորը դուրս է բերվել արգելափակումից:

 

Լրահոս

Դիտել ավելին