Կարևոր իրադարձություններ

Երևանը և Գյումրին ռուսաստանցի թոշակառուների նախընտրած ուղղությունների ցանկում են

07 Օգոստոս, 2018 16:56
Երևանը և Գյումրին ռուսաստանցի թոշակառուների նախընտրած ուղղությունների ցանկում են

Հայաստանի մայրաքաղաք Երևանը և երկրորդ քաղաք Գյումրին հայտնվել են ռուսաստանցի թոշակառուների շրջանում ամենաշատ տարածված զբոսաշրջային երթուղիների ցանկում: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով UFS.Travel գործակալությանը:

55 տարեկանից բարձր ռուսաստանցիների շրջանում ամենաշատ տարածված եվրոպական երթուղիներն են Բուրգասը (Բուլղարիա), Պրահան (Չեխիա), Տիվատը (Մոնտենեգրո), Ռիգան (Լատվիա) և Մյունխենը (Գերմանիա):

ԱՊՀ երկրները և մերձավոր արտասահմանը պակաս պահանջարկ չեն վայելում: Դրանց թվում ամենաշատը պահանջված են Երևանը, Քիշնևը (Մոլդովա), Նովո-Ալեքսեևկան (Ուկրաինա) և Մինսկը (Բելառուս): Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրին վարկանշային ցանկում առաջ է անցել Օդեսայից:

 

Լրահոս

Դիտել ավելին