Կարևոր իրադարձություններ

Մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին և 20 մետր առաջ ընթանալով՝ հայտնվել անտառում

07 Օգոստոս, 2018 13:02
Մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին և 20 մետր առաջ ընթանալով՝ հայտնվել անտառում

Երեկ՝ օգոստոսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Երևանի բնակիչ Արմենակ Պետրոսյանը Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 89-րդ կմ հատվածում՝ Դիլիջանի ոլորաններում, իր վարած Opel մակնիշի 48 AV 844 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի ձախակողմյան հատված, բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 2 մետր առաջ ընթանալով՝ հայտնվել անտառում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:

Մանրամասները այստեղ`

 

Լրահոս

Դիտել ավելին