Կարևոր իրադարձություններ

Մենք իրավաբաններ չենք, բայց Քոչարյանի գործի վերաբերյալ ՀՔԾ պետի ՊԻՏԻ–ին կասկածելի է

07 Օգոստոս, 2018 12:31
Մենք իրավաբաններ չենք, բայց Քոչարյանի գործի վերաբերյալ ՀՔԾ պետի ՊԻՏԻ–ին կասկածելի է

armeniasputnik.am կայքը գրում է․ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ներկայացված մեղադրանքները շարունակում են մնալ հասարակության ուշադրության կենտրոնում։ Գաղտնի հրամանի տեքստից բացի քիչ բան է հրապարակվում, երևի այդպես էլ պետք է լիներ, վերջի վերջո քննության գաղտնիություն գոյություն ունի։ Բայց ինչ-որ մի բան մտահոգիչ է։

 

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ է մնում, նրա փաստաբաններն աշխատում ու ելույթ են անենում մամուլի ասուլիսներում, բողոքներ են ներկայացնում` փորձելով սկզբում փոխել խափանման միջոցը, իսկ հետո մնացածը, ինչպես և պետք է լիներ։ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն էլ է համոզմունք հայտնեց, որ ամեն ինչ այնպես է, ինչպես պետք է լինի։ Այս ամենն այնքան գրավիչ է լայն հասարակության  համար, որ այն, երբեմն, չի նկատում պաշտոնյաների զարմանալի արտահայտությունները։

Լայն հասարակությունը մեծամասամբ իրավապես գրագետ չէ, այն հիմա սենսացիոն տեսարաններ է պահանջում ու ստանում է. ավելի հեշտ է տեսարան ապահովել, քան հաց։ Ու չնայած իրավական անգրագիտությանը, հասարակությունը պարտադիր իր դատողություններն է անում, ու բոլորը չեն, որ հնարավոր են համարում, որ իրենց վճիռները կարող են սխալ լինել։

Չենք խորանա «մարտի 1-ի գործի», ավելի ճիշտ դրա նոր ընթացքի քննչական ու դատավարական գործընթացների մեջ հենց իրավաբանական կրթության պակասի պատճառով։ Չենք արտահայտի նաև մեր ակնհայտ զարմանքը, թե ինչու է այդ գործի շրջանակում առաջին նախագահն ազատության մեջ, իսկ երկրորդը` բանտում նստած։ Մեկ էլ տեսար այնտեղ այնպիսի իրավաբանական նրբություններ կան, որոնք անհասանելի են մեզ՝ մահկանացուներիս համար։ Ինչպես նաև անհասանելի է երկաթե տրամաբանությունը, որ լինելով երկրի նախագահ՝ կարելի է տապալել սահմանադրական կարգը։ Այսինքն՝ գահընկեց անել ինքն իրեն։

Երևի կարելի է, մենք իրավաբաններ չենք, իրավաբանները մենք չենք։ Վերցնենք Սասուն Խաչատրյանի՝ ՀՔԾ-ի ղեկավարի թարմ հարցազրույցը, ավելի շուտ ոչ թե հարցազրույցն ամբողջությամբ, այլ դրա մի դրվագն այն մասին, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ նրա փաստաբանների բողոքը Վերաքննիչ քրեական դատարանը պետք է մերժի։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Լրահոս

Դիտել ավելին