Կարևոր իրադարձություններ

Եգիպտոսի հայտնի հանգստավայրերից մեկում շնաձուկը դարձել է Չեխիայից զբոսաշրջիկի մահվան պատճառ

06 Օգոստոս, 2018 14:35
Եգիպտոսի հայտնի հանգստավայրերից մեկում շնաձուկը դարձել է Չեխիայից զբոսաշրջիկի մահվան պատճառ

Եգիպտոսի հայտնի հանգստավայրերից մեկում՝ Մարսա-Ալամում, Չեխիայից զբոսաշրջիկ է մահացել շնաձկան հարձակման հետևանքով, գրում է Daily Mail-ը։

Նշվում է, որ զբոսաշրջիկը հարձակման է ենթարկվել ակվալանգով սուզվելու ժամանակ՝ ափից 20 կմ հեռավորության վրա։ Տղամարդու մնացորդները հայտնաբերվել են քաղաքի լողափերից մեկում։

Նշվում է, որ տղամարդը հանգստացել է Մարսա-Ալամում կնոջ և երեխայի հետ։

Տեղական իշխանությունները միջադեպի հետաքննությամբ զբաղվող հատուկ խումբ են ստեղծել:

Վերջին անգամ շնաձկան հարձակման հետևանքով զբոսաշրջիկի մահ Եգիպտոսում գրանցվել էր 2015 թվականին։ Այդ ժամանակ շնաձուկը գերմանուհու մահվան պատճառ էր դարձել։

 

 

Լրահոս

Դիտել ավելին