Կարևոր իրադարձություններ

Շվեյցարական Ալպերում ինքնաթիռի կործանման հետեւանքով 20 մարդ է զոհվել

06 Օգոստոս, 2018 10:55
Շվեյցարական Ալպերում ինքնաթիռի կործանման հետեւանքով 20 մարդ է զոհվել

Շվեյցարական Ալպերում ինքնաթիռ է կործանվել, որի հետեւանքով 20 մարդ է մահացել:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ -ը այս մասին տեղեկացրել է Գրաուբյունդեն կանտոնի ոստիկանությունը:

«Junkers ինքնաթիռի վթարի հետեւանքով զոհվել է 20 մարդ, այդ թվում՝ 11 տղամարդ, 9 կին»,-նշել է ոստիկանության ներկայացուցիչը:

Ոստիկանության տվյալներով, 1939  արտադրության Junkers 52 ինքնաթիռը, որն ուղեւորվում էր Լոկարնոյից դեպի Դյուբերդորֆ, կործանվել է Պից Զեգնանս լեռան լանջին՝ 2540 մետր բարձրության վրա: Ինքնաթիռի անձնակազմը աղետի ազդանշան չի տվել:

Կործանված ինքնաթիռը, ոստիկանության հաղորդմամբ, սեւ արկղեր չի ունեցել, ինչը բարդացնում է ավիավթարի հետաքննությունը: Քննիչները բացառում են ինքնաթիռի բախումը այլ օդային օբյեկտների հետ կամ պայթյունը ինքնաթիռում: Վթարի պատճառների թվում չեն դիտարկվում  նաեւ եղանակային պայմանները: Ալպերում վերջին շրջանում բարենպաստ եղանակ էր:

Կոլեկցիոն ինքնաթիռը պատկանում էր Շվեյցարակական օդային բանակի ընկերների ասոցիացիային՝  JU-Air-ին: Ինքնաթիռը ձեռք էր բերվել 1981 թվականին: Նրանով պարբերաբար թռիչքներ էին իրականացվում Ալպերի վրայով:

 

Լրահոս

Դիտել ավելին