Կարևոր իրադարձություններ

ICC. Ռեաը վստահ հաղթանակ է տարել Յուվենտուսի նկատմամբ (տեսանյութ)

05 Օգոստոս, 2018 13:20
ICC. Ռեաը վստահ հաղթանակ է տարել Յուվենտուսի նկատմամբ (տեսանյութ)

Չեմպիոնների միջազգային Գավաթ մրցաշարի շրջանակում «Ռեալը» մրցել է «Յուվենտուսի» հետ:

 

Հանդիպումը կայացել է Լենդովերի (Մերիլենդ, ԱՄՆ) «Ֆեդեքս Ֆիլդ» ստադիոնում և ավարտվել է իսպանական թիմի՝ 3:1 հաշվով հաղթանակով:

 

Խաղի հաշիվը բացվել է 12-րդ րոպեին այն բանից հետո, երբ «Ռեալի» պաշտպան Դանիել Կարվախալը գնդակն անզգուշորեն ուղարկել է սեփական դարպասը:

 

Իսպանական թիմի կազմում հաշիվը հավասարեցրել է Գարեթ Բեյլն առաջին կեսի վերջնամասում: Երկրորդ կեսում դուբլի հեղինակ է դարձել «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն:

 

Իսպանացու առաջին գոլի դրվագում արդյունավետ փոխանցման հեղինակ է դարձել Վինիսիուս Ժունիորն, ով իր առաջին հանդիպումն էր անցկացնում «Արքայական ակումբի» կազմում:

 

Մրցաշարի շրջանակում իր հաջորդ հանդիպումը «Ռեալը» կանցկացնի օգոստոսի 8-ին՝ մրցելով «Ռոմայի» հետ:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին