Կարևոր իրադարձություններ

9 բնակիչներից ստացել են 3.099.000 ՀՀ դրամ. չարաշահումներ սոցծառայության Գյումրի- 1 տարածքային բաժնում

04 Օգոստոս, 2018 14:06
9 բնակիչներից ստացել են  3.099.000 ՀՀ դրամ. չարաշահումներ սոցծառայության Գյումրի- 1 տարածքային բաժնում

 Սոցիալական ծառայության «Գյումրի-1» տարածքային բաժնի աշխատակիցներն առերևույթ չարաշահումներ են կատարել՝ 9 բնակիչներից ստանալով ՝  3.099.000 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություններ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին  տեղեկացնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

Հաղորդագրության մեջ նշված է. «Գյումրի քաղաքի 9 բնակիչների կողմից ներկայացված հաղորդումների հիման վրա ՀՀ ոստիկանության  Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվելոր  սոցիալական ծառայության «Գյումրի-1» տարածքային բաժնի պետիպետի տեղակալի և մասնագետների կողմից 2008-2018թթընկած ժամանակահատվածում սոցիալական անապահովության նպաստից օգտվող քաղաքացիների օգտին ընտանիքի կազմի մասին ներկայացված դիմում-հայտարարագրում նշված տվյալների հավաստիության վերաբերյալ ընտանեկան նպաստ նշանակելու առաջարկություն կատարելուայդ կապակցությամբ դրական եզրակացություն տալուծրագրային մեթոդով ընտանիքի անապահովության միավորը որոշելունպաստի նշանակման մասին կարգադրությունը գործակալության պետի հաստատմանը ներկայացնելունպաստառուների ցուցակում ընդգրկելուապա հաջորդող տարիների ընթացքում նպաստի վճարումը չդադարեցնելու և նպաստների տրամադրման գործընթացն առանց խոչընդոտների իրականացնելու դիմաց անձամբ պահանջել և նրանցից ստացել են ընդհանուր խոշոր և առանձնապես խոշոր չափերի՝  3.099.000 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություններ:

Նկատի ունենալովոր նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողների կողմից առանձնապես զգալի չափերի ապօրինի վարձատրություն պահանջելու և ստանալու հանցագործության հատկանիշներ՝ Շիրակի մարզի դատախազության դատախազի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 3111 -րդ հոդվածի   1-ին մասի,  3111 -րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ  կետի, 3111 -րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ  կետի,  3121-րդ հոդվածի 1-ին  մասի և  3121-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Քրեական գործի նախաքննությունն հանձնարարվել է ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությանը»:

 

Լրահոս

Դիտել ավելին