Կարևոր իրադարձություններ

Լեոնարդո Դի Կապրիոն արտասովոր կոշիկներ կթողարկի

04 Օգոստոս, 2018 00:20
Լեոնարդո Դի Կապրիոն արտասովոր կոշիկներ կթողարկի

Հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն, որը հանուն Քվենտին Տարանտինոյի մոտ նոր դերի խիստ դիետայի վրա է նստել, բնության հանդեպ ամենաուշադիր դերասաններից է հանդիսանում։

 

Լեոն բազմիցս ապացուցել է, որ մոլորակի բնապահպանությունը հուզում է իրեն կարիերայից ոչ պակաս, և նրա Instagram–ում շատ դժվար է մարզասրահից կամ ինչ որ աղջկա հետ նկար գտնելը։ Այնտեղ բնության նկարներ են՝ մոլորակի հեռավոր անկյուններ կատարած այցելություններից և կենդանիների պաշտպանության մասին գրառումներ։

Իսկ հիմա Լեոնարդոն ներդրում է արել Allbirds ընկերության մեջ, որը զբաղվում է էկոլոգիական կոշիկի արտադրությամբ,– գրում է Hollywood Reporter–ը։

«Նման ինովացիաներն անհրաժեշտ են բնապահպանական ճգնաժամը կանխելու համար։ Allbirds-ը գտնվում է նոր նյութերի մշակմամբ զբաղվող առաջատար ընկերությունների թվում, որոնք օգտագործվելու են կոշիկի արտադրության մեջ։ Ես ուրախ եմ, որ միանում եմ այս ընկերությանը որպես ներդրող»,– գրել է դերասանը Twitter-ում։

 

Լրահոս

Դիտել ավելին