Կարևոր իրադարձություններ

Երեւանում, վառվող խոտի դեզի մոտ, հայտնաբերվել է 6-ամյա երեխայի կիսաայրված դի

03 Օգոստոս, 2018 22:56
Երեւանում, վառվող խոտի դեզի մոտ, հայտնաբերվել է 6-ամյա երեխայի կիսաայրված դի

Այսօր՝ հուլիսի 30-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։15-ի սահմաններում ԱԻՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Չարբախ 9-րդ կմ 1-ին տան բակում խոտի դեզ է այրվում։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամանած հրշեջները քաղաքացիների օգնությամբ նախ կանխել են կրակի տարածումը, այնուհետև մարել այն։

Վառված խոտի դեզի մոտ հայտնաբերվել է 6-ամյա Գևորգ Թովմասյանի կիսաայրված դին, ինչից հետո դեպքի վայր են ժամանել ոստիկանության ու քննչական կոմիտեի աշխատակիցները:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ երեխան մահացել է տատիկի աչքի առաջ,  երեխայի ծնողներին ու տատիկին հոգեբանական աջակցություն է ցույց տվել ԱԻՆ հոգեբանական ծառայության հոգեբանը։ 

 

Լրահոս

Դիտել ավելին