Կարևոր իրադարձություններ

Երևանում ամուսնու կողմից սպանության սպառնալիքներից հետո կինը մեծ քանակի դեղահաբեր է խմել

03 Օգոստոս, 2018 19:43
Երևանում ամուսնու կողմից սպանության սպառնալիքներից հետո կինը մեծ քանակի դեղահաբեր է խմել

Երեկ՝ օգոստոսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «դեղորայքային գերդոզավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի աղջիկ։ 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Ասատրյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 19։00-ի սահմաններում Նիկոյան փողոցի բնակարաններից մեկում 21-ամյա Աշոտ Հ.-ն իր կնոջ՝ 22-ամյա Ա. Պ.-ի հասցեին հնչեցրել է սպանության սպառնալիքներ, որից հետո Ա. Պ.-ն իրենց շենքի բակում կայանված BMW մակնիշի ավտոմեքենայի սրահում ինքնասպանություն գործելու նպատակով խմել է մեծ քանակի դեղահաբեր։ 

Փաստի առթիվ հետաքննիչ Ասատրյանի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։ 

 

Լրահոս

Դիտել ավելին