Կարևոր իրադարձություններ

Վանաձորում բախվել են «Մերսեդեսն» ու «Ֆորդ»-ը. վերջինս բախվել է նաև բանկոմատին. Կա վիրավոր

03 Օգոստոս, 2018 18:48
Վանաձորում բախվել են «Մերսեդեսն» ու «Ֆորդ»-ը. վերջինս բախվել է նաև բանկոմատին. Կա վիրավոր

Լոռու մարզում, այսօր՝ օգոստոսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։00-ի սահմաններում ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Վանաձորի պահպանության բաժնից ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի «Դիմաց» թաղամասի այգու մոտ ավտոմեքենան բախվել է բանկոմատին։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, ոստիկանները պարզել են, որ նշված հատվածում ժամը 07։30-ի սահմաններում բախվել են Վանաձորի բնակիչներ 33-ամյա Վարազդատ Ե.-ի վարած Ford Transit մակնիշի 565 ԼP 61 համարանիշի և 25-ամյա Հովիկ Գ.-ի վարած Mercedes մակնիշի 836 ՍՏ 65 համարանիշի ավտոմեքենաները։

Բախման հետևանքով էլ Ford-ը առաջ է ընթացել և բախվել «Ագբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ի բանկոմատին, իսկ Ford-ի ուղևոր 47-ամյա Սոնա Զ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ Ford-ը հաշվառված է «Կյանքի հաց» բարեգործական հասարակական կազմակերպության հաշվեկշռում, իսկ Mercedes-ը՝ «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի հաշվեկշռում։

 

Լրահոս

Դիտել ավելին