Կարևոր իրադարձություններ

Երեխայի գլուխն արգելափակվել է ճաղավանդակների արանքում. դեպքի վայր են ժամանել փրկարարներ

03 Օգոստոս, 2018 10:15
Երեխայի գլուխն արգելափակվել է ճաղավանդակների արանքում. դեպքի վայր են ժամանել փրկարարներ

Օգոստոսի 3-ին, ժամը 09:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի թիվ 7 մանկապարտեզի բակում երեխայի գլուխը արգելափակվել է ճաղավանդակների արանքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները երեխայի գլուխը անվնաս դուրս են բերել ճաղավանդակների արանքից: Երեխան չի տուժել:

 

Լրահոս

Դիտել ավելին