Կարևոր իրադարձություններ

ՀՀ մշակույթի նախարարությունը Սերժ Թանկյանին ֆիլմ նկարահանելու համար գումար չի փոխանցել

02 Օգոստոս, 2018 14:07
ՀՀ մշակույթի նախարարությունը  Սերժ Թանկյանին ֆիլմ նկարահանելու համար գումար  չի փոխանցել

ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Դավիթ Մաթևոսյանը հերքում է այն տեղեկատվությունը, որ նախարար Լիլիթ Մակունցը ամերիկահայ ռոք-երաժիշտ, աշխարհահռչակ «System of A Down» ռոք-խմբի հիմնադիր և մենակատար Սերժ Թանկյանին 48 մլն դրամ է փոխանցել` թավշյա հեղափոխության մասին ֆիլմ նկարահանելու համար:

«Ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը: ՀՀ մշակույթի նախարարը ոչ մի գումար չի հատկացրել Սերժ Թանկյանին»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի նախարարի խորհրդականը:

 

Լրահոս

Դիտել ավելին