Կարևոր իրադարձություններ

«Զենքի մատակարարումները դադարեցնելու Ռուսաստանի արձագանքն անադեկվատ է». ռուս փորձագետը գնահատել է Հայաստանին ռուսական զենքից զրկելու սպառնալիքները

02 Օգոստոս, 2018 13:14
«Զենքի մատակարարումները դադարեցնելու Ռուսաստանի արձագանքն անադեկվատ է». ռուս փորձագետը գնահատել է Հայաստանին ռուսական զենքից զրկելու սպառնալիքները

Ռուսական քաղաքական և ռազմական վերլուծությունների ինստիտուտի տնօրենի տեղակալ Ալեքսանդր Խրամչիխինը կարծում է, որ եթե Ռուսաստանը չեղարկի Հայաստանին զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարումները, Երևանի համար դա «լուրջ խնդիր» կլինի, գրում է Взгляд-ը:

Խրամչիխինը նշել է, որ հայերի համար դժվար կլինի հարմարվել այլ զենքի, «բայց եթե նրանց վերջիվերջո ստիպեն դա անել, նրանք ստիպված կհարմարվեն»: Միևնույն ժամանակ, նա հավելել է, որ վերջին շրջանում Հայաստանը քիչ բան է ձեռք բերել Ռուսաստանից: Վերջին տարիներին Երևանը գնել է ռուսական «Իսկանդեր» և «Սմերչ» համակարգերը:

Զրուցակիցը կարծիք է հայտնել, որ եթե Ռուսաստանը լրջորեն որոշի մերժել Հայաստանին ռազմական պայմանագրերի հարցում, այդ արձագանքն «այնքան էլ ադեկվատ» չի լինի:

«Դա Հայաստանի գործն է (ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի դեմ գործ հարուցելը): Եթե նա է իր ներկայացուցիչը, ապա ում հետ կանչել ու նշանակել՝ նրա գործն է: Առավել ևս ՀԱՊԿ-ը հավաքական կազմակերպություն է, որի մեջ մտնում է հինգ երկիր, այլ ոչ երկու: Այդ պատճառով զենքի մատակարարումները դադարեցնելու Ռուսաստանի արձագանքը բոլորովին անադեկվատ է, եթե դա իսկապես այդպես է»,- ասել է փորձագետը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ՌԴ պետական կառույցներում «Коммерсантъ»-ի աղբյուրների տեղեկություններով՝ ռուսական կողմին հատկապես վրդովեցրել է ՀՀ նոր իշխանությունների կողմից ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ մեղադրանքի առաջադրումը: Կրեմլում դա ընկալել են որպես լուրջ հարված ռազմական դաշինքի հեղինակությանը, և չեն բացառում, որ ՀԱՊԿ-ը կարող է գլխավորել մեկ այլ երկրի ներկայացուցիչ: Բացի այդ, հարցականի տակ են հայտնվել ավելի վաղ համաձայնեցված 100 միլիոն դոլարի զենքի մատակարարումները Հայաստանին:

ՌԴ պաշտպանական արդյունաբերության երկու ձեռնարկությունների թոփ մենեջերների խոսքերով՝ պայմանագրերի երկրորդ փաթեթի իրականացումը, որով Հայաստանը պետք է 100 միլիոն դոլարի չափով վարկ ստանար, այժմ «մեծ հարցականի տակ է»:

 

Լրահոս

Դիտել ավելին