Կարևոր իրադարձություններ

ՀՀ քաղաքացին կամավոր ՌՈ է հանձնել մեծ քանակությամբ զենք-զինամթերք

02 Օգոստոս, 2018 12:40
ՀՀ քաղաքացին կամավոր ՌՈ է հանձնել մեծ քանակությամբ զենք-զինամթերք

2018թ. օգոստոսի  1-ին ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում  քաղաքացի  Ս.Պ-ն կամավոր Ռազմական ոստիկանություն է հանձնել ԱԿ-74 տեսակի ինքնաձիգ, մեկ հատ պահեստատուփ լցված 5.45 մմ տրամաչափի  30 հատ փամփուշտներով, 1 հատ  երկփողանի 16 մմ տրամաչափի որսորդական հրացան, երկու հատ հակատանկային ական, 600 հատ 7.62մմ և 60 հատ 5.45 մմ տրամաչափերի փամփուշտներ:

Ս. Պ.-ը բացատրություն է տվել այն մասին, որ նշված զենք-զինամթերքը գտել է 1992-1994 թվականին: Հայտնաբերված զինամթերքի վերաբերյալ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում պատրաստվում են նյութեր:
Ռազմական ոստիկանությունը ևս մեկ անգամ հորդորում է զերծ մնալ հակաօրինական գործողություններից և կամովին հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը:
Ծանուցում.
ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 5-րդ կետի, նշված առարկաները կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:

 

Լրահոս

Դիտել ավելին