Կարևոր իրադարձություններ

Ինձ համար նույնիսկ անհասկանալի են, տեղ-տեղ նաև ծիծաղելի. ՀՔԾ պետը Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների հայտարարությունների մասին

02 Օգոստոս, 2018 11:22
Ինձ համար նույնիսկ անհասկանալի են, տեղ-տեղ նաև ծիծաղելի. ՀՔԾ պետը Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների հայտարարությունների մասին


Կառավարությունում լրագրողների հետ զրույցում  ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների և այլ շրջանակների այն հայտարարություններին, որ քննիչներն անգրագիտություն են դրսևորել, մեղադրանքի հստակություն չկա:

«Մեր մեղադրանքի որոշումն այնքան հստակ է, պարզ ու հիմնավորված, որ ինձ համար նույնիսկ անհասկանալի են, տեղ-տեղ նաև ծիծաղելի, այդ որոշակի մանիպուլյացիաները, որ փորձում են արվել պաշտպանական կողմի ներկայացուցիչների կողմից, ինչպես նաև քաղաքական բնույթի հայտարարությունները»,- ասաց նա:


Ինչ վերաբերում է այն շահարկումներին, որ Ռոբերտ Քոչարյանին կանչել են որպես վկա և հարցաքննել որպես մեղադրյալ, Սասուն Խաչատրյանը պարզաբանեց, որ քրեական դատավարությունը դինամիկ պրոցես է: «Ապացույցների ձեռքբերումը տեղի է ունենում անընդհատ, և անձի կարգավիճակը գնահատվում է ապացույցների համակցության հիման վրա»,- ասաց նա:

Իսկ թե հնարավոր է՝ Սերժ Սարգսյանը կամ Հովիկ Աբրահամյանը ևս կանչվեն հարցաքննության, ՀՔԾ պետը պատասխանեց, որ դրա անհարժեշտ կամ ոչ անհրաժեշտ լինելը որոշում են քննիչները:

«Եթե քրեական գործով բացահայտման ենթակա հանգամանքների մասին որևէ պաշտոնատար անձ կարող է որևէ նշանակալի տեղեկություն հայտնել, ապա նա հարցաքննվում է»,- ասաց նա:

 

Լրահոս

Դիտել ավելին