Կարևոր իրադարձություններ

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

02 Օգոստոս, 2018 11:00
Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Օգոստոսի 1-2-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևան քաղաքի Ցեղասպանության հուշահամալիրից դեպի «Հրազդան» մարզադաշտ տանող հատվածում այրվել է 200 քմ խոտածածկույթ, Դավիթ Բեկի փողոցում գտնվող «Տուն կոմպլեքս» ՍՊԸ-ի մոտակայքում՝ 200 քմ, Խարբերդի ամառանոցների 27-րդ փողոցում՝ 500 քմ, Դուրյան թաղամասում` գերեզմանատան մոտակայքում՝ 5 հա, Ռազմական ոստիկանության վարչության մոտակայքում՝ 2000 քմ, Արարատի մարզի Եղեգնավան գյուղում` մոտ 12 հա եղեգնուտ, Աբովյան գյուղում՝ «ֆերմաներ» կոչվող հատվածում՝ 800 քմ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում՝ ծանրամարտի դպրոցի մոտ՝ 4000 քմ, Վահրամաբերդ գյուղի «Լենգեսավան» կոչվող տարածքում՝ 500 քմ, Մուշ թաղամասից դեպի Մարմաշեն գյուղ տանող ճանապարհին՝ 5000 քմ, Ա. Մանուկյան փողոցում՝ 200 քմ, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Ֆիզկուլտուրնիկների փողոցում՝ 3000 քմ, Հացավան գյուղի սկզբնամասում` 2000 քմ, Քարահունջ գյուղի մոտակայքում գտնվող «Բլուր» կոչվող տարածքում՝ մոտ 2 հա, Կապան-Կարմրաքար ավտոճանապարհի մոտակայքում՝ 2000 քմ, Վայոց ձորի մարզի Հերհեր գյուղում՝ 7000 քմ, Մալիշկա գյուղի «Մոզի աղբյուր» կոչվող տարածքում՝ 6000 քմ, Տավուշի մարզի Կիրանց գյուղի վերջնամասում՝ 3 հա, Ոսկեպար գյուղի հանդամասում՝ 1 հա, Ներքին Կարմիրաղբյուր գյուղի հանդամասում՝ 5 հա, Արագածոտնի մարզի Փարպի գյուղի «Շահվերդի ձորակում»՝ 1000 քմ, Ագարակ գյուղի խաչմերուկի մոտակայքում՝ 2000 քմ, Սասունիկ գյուղի սկզբնամասում՝ 600 քմ, Ոսկեվազ գյուղի գերեզմանատանը՝ 1 հա, Կարմրաշեն գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 1 հա, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի թիվ 1 շենքի ետնամասում՝ 3500 քմ, 2-րդ միկրոշրջանի մանկապարտեզի մոտակայքում՝ 1000 քմ, 7-րդ միկրոշրջանի 1-ին թաղամասի տներից մեկի դիմաց՝ մոտ 2000 քմ, Չարենցավան քաղաքի 10-րդ թաղամասին հարակից տարածքում՝ մոտ 1200 քմ, Ձորաղբյուր գյուղի գյուղապետարանի մոտակայքում՝ մոտ 1500 քմ, Ազատության փողոցում՝ մոտ 1000 քմ, Գետամեջ գյուղում՝ թռչնաբուծական ֆաբրիկայի մոտակայքում՝ մոտ 4000 քմ, Գողթ գյուղի սկզբնամասում՝ մոտ 500 քմ, Նոր Գեղի գյուղի Լուսակերտի թռչնաֆաբրիկայի մոտակայքում՝ 7000 քմ, Հրազդան քաղաքի Ռասիա փողոցի թիվ 4 շենքի դիմաց՝ 1000 քմ, Չարենցավան քաղաքի եկեղեցու մոտակայքում՝ 1 հա, Արգել գյուղի գերեզմանատանը՝ 500 քմ, Լոռու մարզի Շնող գյուղի 4-րդ փողոցի տներից մեկին հարակից տարածքում՝ մոտ 3000 քմ, Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղի սկզբնամասում՝ մոտ 1000 քմ խոտածածկույթ և մոտ 700 քմ խաղողի այգի, Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին՝ 5000 քմ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

 

Լրահոս

Դիտել ավելին