Կարևոր իրադարձություններ

Մոսկվայում հորը սպանած երեք հայ աղջիկներից մեկի փաստաբանը հայտնել է, որ իրեն չեն թույլատրում հանդիպել իր պաշտպանյալի հետ

01 Օգոստոս, 2018 22:00
Մոսկվայում հորը սպանած երեք հայ աղջիկներից մեկի փաստաբանը հայտնել է, որ իրեն չեն թույլատրում հանդիպել իր պաշտպանյալի հետ

Մոսկվայում 57-ամյա հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի դաժան սպանության համար կասկածվող երեք քույրերից Անգելինա Խաչատուրյանի փաստաբանն ահազանգում է, որ նրան չեն թույլատրում հանդիպել իր պաշտպանյալի հետ, այս մասին գրում է life.ru-ն։

Փաստաբանը նշել է, որ ժամանակավոր մեկուսարանում նախ ասել են, որ աղջիկն արդեն այլ փաստաբան ունի, իսկ ավելի ուշ պնդել են, որ մեկուսարանում պարզապես չկան տեսակցության համար առանձին հարմար խցիկներ։

Հիշեցնենք, որ Մոսկվայի Օստանկինյան դատարանը որոշել է խստացնել Խաչատուրյան քույրերի դեմ մեղադրանքը: Նախկինում քույրերին սպառնում էր մինչև 15 տարվա ազատազրկում՝ «Սպանություն՝ առանց ծանրացուցիչ հանգամանքների» հոդվածով, մինչդեռ հավելյալ նյութերի քննության արդյունքում մեղադրանքը խստացվել է, և այժմ նրանց սպառնում է մինչև ցմահ ազատազրկում: Սակայն քույրերից կրտսերն անչափահաս լինելու պատճառով չի կարող ազատազրկվել 10 տարուց ավելի ժամկետով


Քույրերը հարցաքննության ժամանակ ընդունել են իրենց մեղքը՝ մանրամասնելով, որ 57-ամյա հայրը տարիներ շարունակ տանջել է իրենց:

Սպանությունը տեղի է ունեցել հուլիսի 27-ին՝ Մոսկվայում: 17, 18 և 19 տարեկան հարազատ քույրերը, այլևս չդիմանալով հոր՝ իրենց նկատմամբ դաժան ու կոպիտ վերաբերմունքին, դանակով բազմաթիվ հարվածներ են հասցրել նրան: Ձերբակալությունից հետո քույրերը խոստովանել են, որ հայրը տարիներ շարունակ տանջել է իրենց, ստորացրել ու սեռական բնույթի գործողությունների դրդել:

 

Լրահոս

Դիտել ավելին