Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ում ընթացող գործընթացները փոխկապակցված չեն ՀՀ արտաքին քաղաքականության հետ. ՀՀ ԱԳՆ արձագանքը Մոսկվայից հնչող գնահատականներին

01 Օգոստոս, 2018 17:56
ՀՀ-ում ընթացող գործընթացները փոխկապակցված չեն ՀՀ արտաքին քաղաքականության հետ. ՀՀ ԱԳՆ արձագանքը Մոսկվայից հնչող գնահատականներին

Մենք հետևում ենք միջազգային արձագանքներին Հայաստանում տեղի ունեցող ներքին գործընթացների շուրջ, որոնք պայմանավորված են կառավարության ներքին առաջնահերթություններ հանդիսացող իրավական պետության և արդարադատության անկախ համակարգի կայացմամբ, կոռուպցիայի դեմ պայքարով։


Այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ ի պատասխան «Արմինֆո» լրատվական գործակալության դիտարկմանը, որ Հայաստանում բուռն արձագանքի արժանացան Մոսկվայից հնչող գնահատականները վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ և հարցին, թե ինչպես մեր հասարակությանը կբացատրի այդ արձագանքները։

«Այս գործընթացները փոխկապակցված չեն Հայաստանի արտաքին քաղաքականության հետ և չպետք է տարընթերցման առիթ հանդիսանան։

Այս առնչությամբ վերահաստատում ենք, որ մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունները, որոնք հստակորեն ամրագրված են խորհրդարանի կողմից հաստատված կառավարության ծրագրում, ուղղված են հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու խորացմանը, ՀԱՊԿ և ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը։

Մենք անշեղորեն հետևում ենք հռչակված ուղեգծին»,-հայտարարել է Բալայանը։

Հիշեցնենք, որ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, խոսելով ՀՀ երկրորդ նախագահին կալանավորելու մասին,  հայտարարել էր. «Հայաստանի իշխանությունների քայլերը հակասում են ավելի վաղ արված հայտարարություններին»։

 

Լրահոս

Դիտել ավելին