Կարևոր իրադարձություններ

Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշման դեմ բողոքը պաշտպանները ներկայացրել են Վերաքննիչ դատարան

01 Օգոստոս, 2018 17:23
Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշման դեմ բողոքը պաշտպանները ներկայացրել են Վերաքննիչ դատարան

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշման դեմ բողոքը պաշտպանները ներկայացրել են Վերաքննիչ դատարան: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը:

«Բողոքը ներկայացրել ենք ժամը 3-ի կողմերը»,-ասել է նա:

Նրա խոսքով՝ Վերաքննիչ դատարանում Ռոբերտ Քոչարյանի դեմ կայացված վճռի բողոքի քննությունը կսկսվի մետ 10 օրից:

«Հստակ օր դեռ սահմանված չէ»,-հավելել է պաշտպանը:

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանավորումը:

 

Լրահոս

Դիտել ավելին