Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ն միակ տնտեսական հարթակն է դեպի ԵԱՏՄ. պաշտոնական Իրան

15 Հոկտեմբեր, 2015 15:39
Հեղինակ՝ Վաչագան Գևորգյան
ՀՀ-ն միակ տնտեսական հարթակն է դեպի ԵԱՏՄ. պաշտոնական Իրան

Գաղտնիք չէ, որ երեկ ՀՀ է ժամանել Իրանի առաջին փոխնախագահը: Այսօր արդեն ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի մասնակցությամբ ՀՀ կառավարության ընդունելությունների տանն մեկնարկել է հայ-իրանական գործարար համաժողովը:

Բազմիցս տարբեր լրատվականներ և փորձագետներ ասում էին, որ ՀՀ-ն ԻԻՀ-ի համար ԵԱՏՄ երկրների հետ կապող կամուրջ հանդիսանալ, քանի որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման դադարեցումից հետո վերջինս ունի բազմաթիվ ռեսուրսներ: Հատկանշական է, որ այս մասին սկսում են խոսել նաև ԻԻՀ պաշտոնյաները: Մասնավորապես այսօր կայացած համաժողովի ընթացքում ԻԻՀ փոխնախագահը անդրադառնալով ՀՀ-ի հետ տնտեսական համագործակցությանը նշել է, որ Հայաստանը Իրանի համար այն միակ երկիրն է, որը կարող է հարթակ դառնալ իրանական արտադրանքը ԵԱՏՄ արտահանելու համար:

Այն, որ Իրանի համար հարևան երկրի միջոցով ԵԱՏՄ տնտեսական գոտում գործող հանրապետությունների շուկաներում ներկայանալը տնտեսապես և տեխնիկապես հարմար է, դա փաստ է: Իսկ այն, որ այս մասին սկսել են հայտարարել արդեն նաև քաղաքական բարձր մակարդակներում փաստում է, որ կանխատեսումները ճիշտ էին:

 

Վաչագան Գևորգյան, ֆեյսբուք

 

Լրահոս

Դիտել ավելին