Կարևոր իրադարձություններ

«Գահերի խաղը» հեռուստասերիալի վերջին եթերաշրջանի պրեմիերան կկայանա 2019-ի առաջին կիսամյակում

26 Հուլիս, 2018 14:49
«Գահերի խաղը» հեռուստասերիալի վերջին եթերաշրջանի պրեմիերան կկայանա 2019-ի առաջին կիսամյակում

HBO հեռուստաընկերության ղեկավարներից Քեյսի Բլոյսը հայտարարել է, որ «Գահերի խաղը» հանրահայտ հեռուստասերիալի վերջին՝ 8-րդ եթերաշրջանը,  եթեր կհեռարձակվի 2019-ի առաջին կիսամյակում։ Այս մասին հայտնում է life.ru-ն։

Բլոյսը հստակ օր չի նշել, այնպես որ վերջին եթերաշրջանը կհեռարձակվի մինչև հունիսի վերջ։ Նշվում է, որ ամենայն հավանականությամբ այն կցուցադրվի գարնանը։

Բլոյսի խոսքով՝ HBO-ում հույս ունեն, որ «Գահերի խաղի» սփին-օֆի նկարահանումները կսկսվեն 2019 թվականի սկզբին։ Այժմ հեռուստաընկերություն փնտրում է ռեժիսոր՝ պիլոտային սերիայի նկարահանման համար։

 

 

Լրահոս

Դիտել ավելին