Կարևոր իրադարձություններ

Հրդեհ Գյումրիի «Վանատուր» ռեստորանային համալիրում. Դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ

21 Հուլիս, 2018 20:35
Հրդեհ Գյումրիի «Վանատուր» ռեստորանային համալիրում. Դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ

Հուլիսի 21-ին՝ ժամը 13:26-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գորկու փողոցի թիվ 70 հասցեում գտնվող «Վանատուր» ռեստորանային համալիրի տանիքում:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է քաղաքապետարանի 2 ջրատար ավտոմեքենա:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:37-ին, մարվել՝ 15:40-ին: Տուժածներ չկան:

Այրվել են «Վանատուր» ռեստորանային համալիրի տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 250 քմ:

 

Լրահոս

Դիտել ավելին