Կարևոր իրադարձություններ

Գերմանական թերթ. «Թուրքիան շարժվում է բռնատիրական երկիր դառնալու ճանապարհով»

21 Հուլիս, 2018 11:15
Գերմանական թերթ. «Թուրքիան շարժվում է բռնատիրական երկիր դառնալու ճանապարհով»

Գերմանական «Kölner Stadt-Anzeiger» պարբերականում «Թուրքիան շարժվում է բռնատիրական պետություն դառնալու ճանապարհով» վերնագրով հոդված է հրապարակվել։

Ըստ հոդվածի հեղինակի՝ Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական և նախագահական արտահերթ ընտրություններից հետո նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ձեռք է բերել ավելի լայն լիազորություններ։

«Սեփական իշխանությունն ամրապնդելու համար Էրդողանը հապշտապ փոփոխություններ է կատարելու ահաբեկչության դեմ պայքարի օրենքում։ Չնայած Թուրքիայում վերացվեց արտակարգ դրությունը՝ այնուամենայնիվ, վերադարձ չեղավ ժողովրդավարական չափանիշներին։ Ընդհակառակը, Թուրքիան շարժվում է բռնատիրական երկիր դառնալու ճանապարհով», ասվում է հոդվածում։ 

Գերմանական «Tagesspiegel» թերթն էլ նշում է, որ Թուրքիայում Արևմուտքի նկատմամբ անվստահությունն այնքան մեծ է, որ Բրյուսելի  ժողովրդավարական բարեփոխումները Թուրքիայի իշխանություններն ընկալում են ոչ թե որպես անհրաժեշտություն, այլ իրենց ներքին գործերին ավելորդ միջամտություն։

 

Լրահոս

Դիտել ավելին