Կարևոր իրադարձություններ

Հեղափոխությունից առաջ եղել է ոլորտների հասանելիության սահմանափակ մակարդակ. Նիկոլ Փաշինյան

20 Հուլիս, 2018 12:33
Հեղափոխությունից առաջ եղել է ոլորտների հասանելիության սահմանափակ մակարդակ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր վարչապետի կարգավիճակում առաջին անգամ ասուլիս է հրավիրել: Նախքան լրատվամիջոցների հարցերին պատասխանելը՝ նա նշեց. «Առաջինը՝ դիտարկում է արվում, թե այնքան էլ պարզ չէ, թե ինչ տնտեսական քաղաքականություն է վարում ՀՀ կառավարությունը: Կարծում եմ, որ դա գուցե ինչ-որ տեղ մեր մեղավորությունն է, որ մանրամասնորեն չենք պարզաբանել խնդիրը: Մեր տնտեսական քաղաքականության առանցքային նպատակը ներառող տնտեսական համակարգ ստեղծելն է»,-ասաց նա և ընդգծեց, որ հեղափոխությունից առաջ այնպիսի համակարգ ենք ունեցել, որտեղ ոլորտները հասանելիության սահմանափակ մակարդակ են ունեցել, և սահմանափակ մարդիկ են հնարավորություն ունեցել ՀՆԱ-ի մեծ բաժինը ստեղծել: Այդ սահմանափակումները ներկայումս չպետք է գոյություն ունենան, և տնտեսական ոլորտները պետք է լինեն հասանելի:

«Սա չի նշանակում, որ այն մարդիկ, ովքեր գործել են այս կամ այն ոլորտում, այլևս չեն կարող շարունակել գործունեություն ունենալ, այլ  նշանակում է,  որ մյուսներն էլ կարող են»,-ասաց նա և նշեց, որ դա պետք է արվի առանց ցնցումների:

«Տնտեսական քաղաքականության հենասյուներն են՝ կոռուպցիայի դեմ պայքարը և անկախ դատական համակարգի ստեղծումը, քանի որ ներդրումային միջավայրի համար ցանկացած փորձագետ կասի, որ կարևորագույն երկու պայման կա՝ կոռուպցիայի բացակայություն և անկախ դատական համակարգ: Մենք հետևողականորեն իրականացնում ենք այդ քաղաքականությունը, որն առաջիկայում կամրապնդվի օրենսդրական փոփոխություններում՝ այդ թվում՝ Հարկային օրենսգրքում»,-ասաց նա:

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին