Կարևոր իրադարձություններ

Վենեսուելան իր ոսկու պաշարները ուղարկում է թուրքիա

20 Հուլիս, 2018 10:45
Վենեսուելան իր ոսկու պաշարները ուղարկում է թուրքիա

Վենեսուելայի բնապահպանության և հանքարդյունաբերության նախարար Վիկտոր Կանոն հայտարարել է, որ իրենց երկրի ոսկու պաշարները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով այսուհետև վերամշակվելու են ոչ թե Շվեյցարիայում, այլ Թուրքիայում։ Այս մասին հայտնում է Ermenihaber լրատվական կայքը։

«Թուրքիայի և Վենեսուելայի կենտրոնական բանկերի միջև կնքվել է պայմանագիր։ Նման բան իրականացնում ենք դաշնակիցների հետ։ Հապա պատկերացրեք, եթե մեր ոսկիներն ԱՄՆ-ի պատժամիջոցների պայմաններում Շվեյցարիա ուղարկեինք և հանկարծ դրանք այնտեղ մնային, 

ի՞նչ էր լինելու»,- նկատել է տվել նախարաը։

Վերջինս ընդգծել է, որ ոսկու պաշարները վերամշակելուց հետո հետ են ուղարկվելու Վենեսուելա։ Չի հրապարակվում, թե թուրքական որ ընկերություններում է լինելու վերամշակումը։ Աղբյուրը հիշեցնում է, որ նախորդ տարի Վենեսուելայում գրանցված մարդու իրավունքների խախտումներից հետո ԱՄՆ-ն անցել էր տնտեսական պաժամիջոցների կիրառմանը։ Վենեսուելայի նախագահն այդ քայլը որակել է որպես պատերազմի հրահրում։

 

Լրահոս

Դիտել ավելին