Կարևոր իրադարձություններ

Այդ անձնավորությունը Ալրաղացի Լյովիկի քրոջ որդին չի այն պարզ պատճառով, որ նրա քույրը տղա չունի.Դավիթ Անանյան

19 Հուլիս, 2018 15:27
Այդ անձնավորությունը Ալրաղացի Լյովիկի քրոջ որդին չի այն պարզ պատճառով, որ նրա քույրը տղա չունի.Դավիթ Անանյան

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը անդրադառնալով Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի պետի նշանակմանը ասաց.«Ով է նշանակումներին տալիս «աղմկահարույց», «խայտառակ» բնորոշումը: Ես կխնդրեի սոցիալական ցանցերում կեղծ օգտատերերին և հանրությանը չնույնականացնել: Այդ անձնավորությունը Ալրաղացի Լյովիկի քրոջ որդին չի այն պարզ պատճառով, որ նրա քույրը տղա չունի: Ինչ-որ հեռավոր ազգակցական կապ ունեն, այնուամենայնիվ»,-ասաց ՊԵԿ նախագահը։

Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հորդորում է իրենց կառույցի աշխատանքը դատել հարկային վարչարարությամբ պետական բյուջե մուտքեր ապահովելու և ոչ թե իր կողմից վարվող կադրային քաղաքականության տեսանկյունից։ «Կարևորը այն չէ, թե մենք ինչ որոշումներ ենք ընդունում, կարևորն այն է, մենք մեր որոշումների գերին ենք մնում, թե ոչ: Երբ որոշումների մասով վերապահումներ են լինում, մենք հակառակ որոշումներն ենք ընդունում, անցնում առաջ: Իմ անելիքը առավոտից երեկո դարդ անելը չէ, թե ինչ կադրեր նշանակեցի, իմ անելիքը հարկային վարչարարությամբ հարկային եկամուտներ ապահովելն ու հսկողություն իրականացնելն է»:

Համաձայն մամուլի հրապարակումների՝ ՊԵԿ համակարգի աշխատակիցները դժգոհել են, որ նորանշանակ պաշտոնյան մասնագիտական առումով պատրաստված չէ, մտահոգություններ են արտահայտել կոռուպցիոն դրսևորումների հետ նրա առնչության վերաբերյալ: Այդ կապակցությամբ, ըստ Դավիթ Անանյանի, ծառայողական քննություն է նշանակվել՝ հասկանալու, արդյոք աշխատակիցները նման բան ասել են, թե ոչ, և արդյոք պաշտոնյայի հանդեպ կատարված վերապահումները տեղին են, թե ոչ:

 

Լրահոս

Դիտել ավելին