Կարևոր իրադարձություններ

Ֆինլանդիայում հաշվարկել են Պուտինի և Թրամփի հանդիպման կազմակերպման ծախսերը

17 Հուլիս, 2018 23:48
Ֆինլանդիայում հաշվարկել են Պուտինի և Թրամփի հանդիպման կազմակերպման ծախսերը

Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը կազմակերպելու համար Ֆինլանդիան շուրջ 10 մլն եվրո է ծախսել:


Ինչպես հաղորդում է Корреспондент-ը՝ հղում անելով ֆիննական աղբյուրին, այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Յուխա Սիպիլը: Վերջինիս խոսքով՝ Հելսինկիում անցկացված բանակցությունների համար արված ծախսերի ընդհանուր ծավալը դեռևս հաշվարկվում է և ավելի ուշ հայտնի կդառնա:

«Դա արժեր անել», - ասել է ֆիննական կառավարության ղեկավարը: Ավելի վաղ Սիպիլը նշել էր, որ ռուս-ամերիկյան գագաթնաժողովի անցկացումն ու կազմակերպումը դրականորեն է անդրադառնում երկրի կերպարի վրա:


«Մենք հետևողականորեն աջակցում ենք և կողմ ենք հանդես գալիս երկխոսությանը միջազգային քաղաքականության մեջ: Ահա թե ինչու է կարևոր, որ մենք նույնպես հանդես գանք որպես միջնորդ ՌԴ-ի և ԱՄՆ-ի առաջնորդների միջև», - ասել է Սիպիլը:
 

Վարչապետի խոսքով՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերություններն ազդում են Ֆինլանդիայի անվտանգության վրա:  

Հիշեցնենք, որ ԱՄՆ և ՌԴ ղեկավարների միջև հանդիպումը Հելսինկիի նախագահական պալատում կայացել է հուլիսի 16-ին:
 

Լրահոս

Դիտել ավելին