Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483
    486

  • EUR

    549
    557

  • RUB

    7,09
    7,34

Կարևոր իրադարձություններ

 

Սուրեն Պապիկյանը մարզպետների հետ քննարկել է սուբվենցիոն միջոցների նպատակային օգտագործմանն ուղղված հարցեր

17 Հուլիս, 2018 21:50
Սուրեն Պապիկյանը մարզպետների հետ քննարկել է սուբվենցիոն միջոցների նպատակային օգտագործմանն ուղղված հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 17-ին ՀՀ մարզպետների մասնակցությամբ անցկացրել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը։

Ինչպես տեղեկացրին նախարարության լրատվական վարչությունից, խորհրդակցության ընթացքում քննարկվել են համայնքների սեփական եկամուտների հավաքագրման, «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում մարզերում իրականացման ենթակա միջոցառումներին, ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով ՀՀ մարզպետարաններին «Այլ նպաստներ բյուջեից» ծախսային հոդվածով նախատեսված գումարների նպատակային օգտագործման, համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաների հայտերին վերաբերող հարցեր։

Ի թիվս օրակարգային մի շարք հարցերի՝ անդրադարձ է կատարվել նաև մարզերի տարածքով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ճամփեզրերին կառուցման (վերանորոգման, բարելավման) ենթակա հասարակական զուգարանների նվազագույն քանակի սահմանման և գիշերային ժամերին (ժամը 23.00-ից մինչև 7.00-ն) հրավառությունները բացառելուն ուղղված անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելուն ուղղված խնդիրներին։

Ավարտին՝ նախարար Սուրեն Պապիկյանը մարզպետներին հանձարարել է հավատարիմ մնալ «Մաքուր Հայաստան» ծրագրի հիմքում դրված գաղափարներին և հետևողական լինել ծրագրի արդյունավետ իրականացման հարցում, սերտ համագործակցել ոստիկանության հետ զբոսաշրջային և պատմամշակութային հուշարձանների տարածքներում պատշաճ բնապահպանական միջավայր ապահովելու համար, ստուգել համայնքների կողմից ներկայացվող 2019 թվականի ֆինանսական համահարթեցման դոտացիաների հաշվարկման հիմքում դրվող հողի հարկի և գույքահարկի հաշվարկային (ելակետային) տվյալների արժանահավատությունը։

Նախարարը մարզպետներին նաև հորդորել է համայքներում կյանքն աշխուժացնելու նպատակով ակտիվ բացատրական աշխատանքներ տանել սուբվենցիոն ծրագրերի դրական ազդեցությունների շուրջ, ինչպես նաև քննարկել և առաջիկայում առաջարկություններ ներկայացնել մարզերի տարածքով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ճամփեզրերին հասարակական զուգարաններ կառուցելու տեխնիկական հնարավորությունների մասին։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին