Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483
    486

  • EUR

    543
    551

  • RUB

    7,16
    7,41

Կարևոր իրադարձություններ

«Իսրայելի խորհրդարանում ընդունվել է մի օրինագիծ, որը մեզ համար ևս կարող է օրինակելի լինել»

17 Հուլիս, 2018 16:38
Հեղինակ՝ Արմեն Պետրոսյան
«Իսրայելի խորհրդարանում ընդունվել է մի օրինագիծ, որը մեզ համար ևս կարող է օրինակելի լինել»

Իսրայելի խորհրդարանում երկրորդ և երրորդ ընթերցմամբ ընդունվել է սպառողների իրավունքների պաշտպանության վերաբերյալ մի օրինագիծ, որը մեզ համար ևս կարող է օրինակելի լինել: Կասկածից վեր է, որ ժամանակակից բիզնեսն արագ թափով գնում է հաճախորդների առցանց կամ հեռակա սպասարկման ուղղությամբ, որը պահանջում է համապատասխան մարդկային և տեխնիկական ներդրումներ: Թեպետ այս ոլորտն առավելապես լայն տարածում ունի հատկապես զարգացած երկրներում, այսուհանդերձ, մեզանում ևս հատկապես մի շարք բնագավառներում(բջջային օպերատորներ, բանկային ոլորտ և այլն) երբեմն նկատվում են սպասարկման հետ կապված որոշակի խնդիրներ:

Եվ ահա, Իսրայելում հետայսու ընկերությունների համար տրամադրվել է իրենց զանգած կամ առցանց դիմած հաճախորդին սպասեցնելու ընդամենը 6 րոպեի սահմանաչափ: Իսկ օպերատորին միանալու համար տարբեր թվեր, նշաններ սեղմելու փոխարեն՝ առաջարկվում է ընդամենը անհրաժեշտ լեզուն և բնակավայրը ընտրելու հնարավորություն:
Այս օրինագիծն Իսրայելում արդեն իսկ գնահատում են՝ որպես մարդասիրական «հեղափոխական նախաձեռնություն»: 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին