Կարևոր իրադարձություններ

Արտակարգ դեպք Երևանում. Ուկրաինայից ուղարկված ծանրոցում հայտնաբերվել է կասկածելի նյութ

17 Հուլիս, 2018 14:52
Արտակարգ դեպք Երևանում. Ուկրաինայից ուղարկված ծանրոցում հայտնաբերվել է կասկածելի նյութ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները որոնում են Վահրամ Տեր Բ.-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս տարվա հուլիսի 13-ին Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտա 1 հասցեում գործող «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխամասում նշված անձի անունով փաթեթ է ուղարկվել, որը իրավապահների մոտ կասկած է առաջացրել։ Իրավապահները, բացելով այն, այնտեղ հայտնաբերել են 8 հատ դեղին գույնի պլաստամասե տարայով հեղուկ, 1 հատ սև գույնի սրվակով հեղուկ և 1 թափանցիկ պլաստամասե տարա, որի պատերին առկա է եղել սպիտակ փոշենման զանգված։ 

Մանրամասները այստեղ`

 

Լրահոս

Դիտել ավելին