Կարևոր իրադարձություններ

Թրամփն արհամարհել Է Պուտինի հետ հանդիպման համար իր օգնականների կազմած նյութերը. WP

17 Հուլիս, 2018 14:30
Թրամփն արհամարհել Է Պուտինի հետ հանդիպման համար իր օգնականների կազմած նյութերը. WP

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն անտեսել Է այն 100-Էջանոց փաստաթղթի կետերի մեծամասնությունը, որը նրա օգնականները կազմել Էին ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ԱՄՆ-ի ղեկավարի հանդիպման համար, որը հուլիսի 16-ին կայացավ Հելսինկիում:

Հուլիսի 16-ին այս մասին հաղորդել Է The Washington Post թերթը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ երկու աղբյուր: Նրանց խոսքով՝ այն, թե Թրամփն ինչպես Է վարել երկխոսությունը, «զգալի չափով ընթացել Է հակառակ այն պլանին», որը ենթադրում Էր, որ ԱՄՆ-ի նախագահը կոշտ դիրքորոշում կբռնի բանակցություններում: Մասնավորապես, Սպիտակ տան ղեկավարի օգնականները հանդիպումից առաջ նրա հետ քննարկել են այնպիսի ասպեկտներ, ինչպիսիք են Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորման դատապարտումը եւ 2016 թվականի ընտրություններին Մոսկվայի՝ իբր տեղ գտած միջամտությունը: Թրամփը, սակայն, «որոշումը փոխել Է խաղի ընթացքում» եւ բանակցությունները վարել Է իր հայեցողությամբ, նշել Է թերթի զրուցակիցը:

Հուլիսի 16-ին Հելսինկիի Նախագահական պալատում տեղի ունեցավ Պուտինի եւ Թրամփի առաջին լիաֆորմատ հանդիպումը: Գագաթնաժողովի արդյունքներին նվիրված առաջին մամուլի ասուլիսում Թրամփը հայտարարել Է, որ «վիթխարի վստահություն» ունի ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունների նկատմամբ, որոնք Ռուսաստանին մեղադրում են որ, իբր 2016 թվականին փորձել Է ազդել ամերիկյան ընտրական գործընթացի վրա: Սակայն, ԱՄՆ-ի նախագահի խոսքով՝ Պուտինը «չափազանց հաստատակամ եւ վճռական Էր» ընտրությունների ընթացքին Ռուսաստանի որեւԷ միջամտության՝ «իր ժխման մեջ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին