Կարևոր իրադարձություններ

Lարվածություն ստեղծվեց, երբ ժամանակակից գրողների հրատարակման աջակցության ծրագիրը 90 տոկոսով փակվեց.Էդվարդ Միլիտոնյան

17 Հուլիս, 2018 13:54
Lարվածություն ստեղծվեց, երբ ժամանակակից գրողների հրատարակման աջակցության ծրագիրը 90 տոկոսով փակվեց.Էդվարդ Միլիտոնյան

Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը և Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը այսօր մամուլի ասուլիսին անդրադարձան Ստեղծագործական միությունների աշխատանքներին և շեշտեցին, որ իրենք պետական բյուջեից ֆինանսավորում չեն ստանում, ինքնաբավ են:

Էդվարդ Միլիտոնյանը նշեց, որ լարվածություն ստեղծվեց, երբ ժամանակակից գրողների հրատարակման աջակցության ծրագիրը 90 տոկոսով փակվեց, և այդ խնդիրը նոր նախարարին ներկայացրել են: «Վերջին երկուսուկես տարում գիր անվամբ ինչ ծրագիր, հիմնարկ կար կա՛մ փակվեց, կա՛մ տեղահանվեց»,-ասաց նա և օրինակ բերեց, որ գրքի և հրատարակչության կենտրոնն առանց քննարկումների հանվեց:

«Գիր բառի հանդեպ դրսևորվեց անհասկանալի մի ժխտողական վերաբերմունք, երևի նրանից է, որ շատ պաշտոնյաներ փոքր տարիքից գիրք չեն կարդացել»,-ասաց նա:

 Նա նշեց, որ միությունն որոշակի սոցիալական հարցերում  աջակցություն ներկայացնում է:


Ըստ Էդվարդ Միլիտոնյանի՝ Հայաստանում ապրող հայ գրողի հանդեպ վերաբերմունքը և դրսում ապրող հայ գրողի հանդեպ վերաբերմունքը այլ  է, և Հայաստանում ապրողին թերագնահատում են:

Ինչ վերաբերում է կոռուպցիոն ռիսկերի խնդիրներին, Կարեն Աղամյանը վստահեցրեց, որ որևէ անթույլատրելի քայլ չի արվել: «Ինչ-որ մեկը, եթե վատաբանում է, «կլաուզ» է անում, պետք է ապացույցներ ուզել»,-ասաց նա:

Անդրադառնալով իր կառավարումից դժգոհողներին՝ Կարեն Աղամյանն ասաց, որ իր դեմ բողոքողները 10- 15 հոգի էին, և ինքն այդ ժամանակ քաղաքում չի եղել, սակայն վերադառնալուց հետո  հանդիպել է նրանց, սակայն նրան ստույգ բան չեն ասել, այլ պնդել են հեռանալ, այնինչ ինքն 80 տոկոսից ավելի ձայն է ստացել: «Ինչն էր բողոքը, պարզ չէ»,-ասաց նա:

Նա նշեց, որ դեռ 5 տարի առաջ որոշել էր չառաջադրել իր թեկնածությունը համագումարին, սակայն իր անձի դեմ հերյուրանքներ եղան, և որոշեց առաջադրվել՝ ստանալով 80 տոկոս ձայն: Հաջորդ ընտրությունն աշնանն է, և նա գտնում է, որ երիտասարդներից որևէ մեկը պետք է շարունակի այն գործը, որը սկսել է:

 

Լրահոս

Դիտել ավելին