Կարևոր իրադարձություններ

Քեթի Փերին խոստովանել է, որ Հռոմի պապին հանդիպելուց հետո վերադարձել է քրիստոնեական հավատքին

17 Հուլիս, 2018 14:05
Քեթի Փերին խոստովանել է, որ Հռոմի պապին հանդիպելուց հետո վերադարձել է քրիստոնեական հավատքին

Ամերիկյան հայտնի փոփ երգչուհի Քեթի Փերին Vogue Australia ամսագրին տված հարցազրույցում խոստովանել է, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսին հանդիպելուց հետո վերադարձել է քրիստոնեական հավատքին:

Հայտնի է, որ 33-ամյա Փերին Պապին հանդիպել էր ապրիլին՝ Վատիկանում առողջապահության թեմայով կայացած համաժողովից հետո: Նշվում է, որ երգչուհուն ուղեկցել են ընկերը՝ դերասան Օռլանդո Բլումը, ու մայրը:

«Մայրս ամբողջ կյանքում աղոթել է ինձ համար՝ հուսալով, որ ես կրկին դեմքով կշրջվեմ դեպի Աստված: Այժմ ես Ֆրանցիսկոս պապի մեծ երկրպագուն եմ: Նրա մեջ կա կարեկցության, խոնարհության, խստապահանջության ու զսպվածության համադրություն: Նա պայքարող է, նա պայքարում է հանուն Հիսուսի»,-ասել է երգչուհին:

Նա մանրամասնել է, որ մեծացել է խստապահանջ հավատացյալ ծնողների ընտանիքում:

 

Լրահոս

Դիտել ավելին