Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ եւ ՆԱՏՕ-ի համար առաջնահերթություն է Ուկրաինայի հարցը.Պետրո Պորոշենկո

17 Հուլիս, 2018 12:15
ԱՄՆ եւ ՆԱՏՕ-ի համար առաջնահերթություն է Ուկրաինայի հարցը.Պետրո Պորոշենկո

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավաստիացրել է իրեն, որ ԱՄՆ եւ ՆԱՏՕ-ի համար առաջնահերթություն է Ուկրաինայի հարցը։

Այս մասին նա հայտնել է «svoboda slova» հեռուստակայանի հետ զրույցի ընթացքում։

«Հիմք ունենալով իմ եւ նախագահ Թրամփի հանդիպումը, որը տեղի է ունեցել ՆԱՏՕ-Ուկրաինա գագաթնաժողովի նախաշեմին, եւ նաեւ նկատի ունենալով ՆԱՏՕ-ի փաստաթղթերը, որտեղ նաեւ ԱՄՆ նախագահի ստորագրությունն է, կարող եմ ասել, որ Ուկրաինան հանդիսանում է ինչպես դաշինքի, այնպես էլ ԱՄՆ համար թիվ մեկ առաջնահերթություն»,- ասել է Պորոշենկոն։

Նա նաեւ նշել է, որ ՆԱՏՕ-ի անդամակցության հարցը ավելի կախված է ուկրաինական իշխանություններից, քան ԱՄՆ-ից։

 

Լրահոս

Դիտել ավելին