Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    547,5
    555,5

  • RUB

    6,92
    7,42

Կարևոր իրադարձություններ

Մադինայում անհետ կորածին գտել են մահացած

17 Հուլիս, 2018 11:13
Մադինայում անհետ կորածին գտել են մահացած

Հայտնաբերվել է Մադինա գյուղի՝ անհետ կորած բնակիչ Կ. Ս.-ի (ծնված 1956 թ.) դին։

Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքը։

Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին, ժամը 19:06-ին «911» ծառայությանը տեղեկություն էր հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղի բնակիչը՝ Կ. Ս.-ն (ծնված 1956 թ.), առավոտյան տանից դուրս է եկել և չի վերադարձել: Որոնողական աշխատանքներին մասնակցել են ոստիկանության աշխատակիցներ և գյուղի բնակիչներ:

Հուլիսի 17-ին, ժամը 07:55-ին Մադինա գյուղի տարածքում վերսկսվել են Կ. Ս.-ի որոնողական աշխատանքները: Աշխատանքներում ներգրավվել են 5 փրկարար, 5 ոստիկան և գյուղի 30 բնակիչ: Ժամը 10:05-ին Մադինա և Լեռնակերտ գյուղերի միջնամասում հայտնաբերվել է Կ. Ս.-ի դին: 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին