Կարևոր իրադարձություններ

Մոսկվան բավականին անհանգստացած է «Հյուսիսային հոսք-2»-ի վերաբերյալ ԱՄՆ նախագահի հայտարարությամբ

16 Հուլիս, 2018 17:07
Մոսկվան բավականին անհանգստացած  է «Հյուսիսային հոսք-2»-ի վերաբերյալ ԱՄՆ նախագահի հայտարարությամբ

Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բավականին անհանգստացած է ԱՄՆ նախագահի կողմից «Հյուսիսային հոսք-2» նախագծի առնչությամբ հնչեցրած հայտարարությունների հետ կապված։ Այս մասին հայտնում է RT-ն։

Պեսկովը նկատել է, որ կարեւոր է հիշելը, որ գազամուղը հանդիսանում է խոշոր միջազգային նախագիծ, որտեղ բազմաթիվ բաժնետերեր են ներգրավված բազմաթիվ երկրներից։ «Եվ իհարկե, երբ սպառնում են այդ բաժնետերերին կամ Ռուսաստանին կամ Գերմանիային սանկցիաներով, եթե նախագիծը շարունակվի, դա լուրջ անհանգստության առիթ է արդեն»,- ասել է Կրեմլի խոսնակը։

 

Լրահոս

Դիտել ավելին