Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիայում Բաստիլի օրվա և ԱԱ-2018-ի եզրափակչի առթիվ ուժեղացվել են անվտանգության միջոցառումները

14 Հուլիս, 2018 22:43
Ֆրանսիայում Բաստիլի օրվա և ԱԱ-2018-ի եզրափակչի առթիվ ուժեղացվել են անվտանգության միջոցառումները

Ֆրանսիայում հանգստյան օրերին ուժեղացվել են անվտանգության միջոցառումները՝ պայմանավորված Բաստիլի գրավման օրվան նվիրված ազգային տոնակատարությամբ և ԱԱ-2018-ի «Ֆրանսիա-Խորվաթիա» եզրափակիչ խաղով:

Ինչպես հայտնում է INTERFAX.RU-ն, ոստիկանությունից հայտնել են, որ Փարիզում և մյուս ֆրանսիական քաղաքներում անցկացվող տոնակատարություններն իրականացվում են անվտանգության բարձրացված մակարդակով՝ հաշվի առնելով «առկա ահաբեկչական սպառնալիքը»


Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերար Կոլոնի խոսքով՝ երկրի ողջ տարածքում հանգստյան օրերին հերթապահելու է շուրջ 110 000 ոստիկան: Փարիզում և դրա մերձակայքում միայն 12 000 ոստիկան է հերթապահելու:

Հիշեցնենք, որ այսօր Ելիսեյան դաշտերում բազմահազարանոց տոնական շքերթ է իրականացվել: Իսկ վաղը ֆրանսիացի երկրպագուները պատրաստվում են տարբեր բարերում և սրճարաններում դիտել Ֆրանսիա-Խորվաթիա հանդիպումը:

Ֆուտբոլասերները խաղին կարող են հետևել նաև տարբեր մարզադաշտերում տեղակայված մեծ էկրաններով:

Նշենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ տիկնոջ՝ Բրիջիտ Մակրոնի հետ միասին այցելելու է ՌԴ՝ խաղին հետևելու Մոկսվայի «Լուժնիկի» մարզադաշտից:   

 

Լրահոս

Դիտել ավելին