Կարևոր իրադարձություններ

Ընդունված դիմորդների անվանացանկը կփակցվի հուլիսի 15-ին

14 Հուլիս, 2018 16:17
Ընդունված դիմորդների անվանացանկը կփակցվի հուլիսի 15-ին

Ընթացիկ տարվա քննությունները կազմակերպվել են 15 քննական կենտրոնում, որից  4-ը՝ Երևանում, մնացածը՝ մարզերում: Մասնակցել է 5087 դիմորդ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Փաշայանը:

«Քննություններն անցել են հանգիստ, կազմակերպման առումով որևէ խնդիր չենք ունեցել: Առաջին փուլում ունեցել ենք 5087 դիմորդ, ինչը նախորդ տարվա համեմատ զգալի նվազել է: 2017-ին մենք ունեցել ենք 10 հազար դիմորդ: Դիմորդների թվի նվազումը պայմանավորված է 12-ամյա կրթության անցմամբ: Այլևս չենք ունենա նման անկում, հաջորդ տարի 22-24 հազար շրջանավարտ կլինի, մոտ կեսը նախատեսվում է, որ կդիմեն բուհերի ընդունելության համար»,-ասաց նա:

Ասուլիսին բանախոսները նշեցին, որ քննությունների արդյունքներն այսօր երեկոյան կտրամադրեն բուհերին և հուլիսի 15-ին ընդունված դիմորդների անվանացանկը կփակցվի:
 

Լրահոս

Դիտել ավելին