Կարևոր իրադարձություններ

Ճանապարհային ոստիկանները Աշտարակի քաղաքապետի Lexus-ը տեղափոխել են «գաի պլաշչադկա»

14 Հուլիս, 2018 00:01
Ճանապարհային ոստիկանները Աշտարակի քաղաքապետի Lexus-ը տեղափոխել են «գաի պլաշչադկա»

Այսօր՝ հուլիսի 13-ին, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ծառայողները Երևան-Սևան ավտոճանապարհին ծառայության ժամանակ կանգնեցրել են Lexus մակնիշի 80 RO 808 համարանիշի ավտոմեքենան, որի դիմապակին թաղանթապատված է եղել սահմանվածից շատ։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ վարորդը ոչ ավել, ոչ պակաս, եղել է Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը, ով անգամ իր մոտ չի ունեցել վարորդական իրավունքի վկայական, ինչի համար էլ քաղաքապետի Lexus-ը տեղափոխվել է ժողովրդին հայտնի «Սևանի գաի պլաշչադկա»։ ՃՈ-ն հորդորում է վարորդներին, որպեսզի չարամտորեն չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, հակառակ դեպքում, անկախ վարորդի զբաղեցրած դիրքից ու պաշտոնից, անկախ նրա վարած ավտոմեքենայի մակնիշից, օրինախախտները ենթարկվելու են վարչական պատասխանատվության, անհրաժեշտւթյան դեպքում էլ մեքենաները տեղափոխվելու են «գաի պլաշչադկաներ»։

Մանրամասները՝ shamshyan.com -ում

 

Լրահոս

Դիտել ավելին