Կարևոր իրադարձություններ

Յունկերին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում «հարբած» վիճակում են նկատել. Sun

13 Հուլիս, 2018 20:43
Յունկերին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում «հարբած» վիճակում են նկատել. Sun

Բրյուսելում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հուլիսի 12-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը օրորվելով է քայլել՝ տեղեկացնում է բրիտանական The Sun-ը:

Տեսանյութում երևում է, որ համաշխարհային առաջնորդները օգնում են Յունկերին իջնելու աստիճաններով: Երևում է նաև, որ նա հազիվ է ոտքերի վրա կանգնում:

Յունկերի կողքով քայլում է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, որի վրա քիչ մնաց՝ ընկնի հավասարակշռությունը կորցրած Յունկերը: Լրատվամիջոցը նշում է, որ հնարավոր է՝ Եվրահանձնաժողովի նախագահը հարբած էր:

 

Լրահոս

Դիտել ավելին