Կարևոր իրադարձություններ

FIAT ընկերության աշխատակիցները գործադուլ են հայտարարել Ռոնալդուի պատճառով

12 Հուլիս, 2018 23:17
FIAT ընկերության աշխատակիցները գործադուլ են հայտարարել Ռոնալդուի պատճառով

Իտալական FIAT մեքենաշինական ընկերության աշխատակիցները գործադուլ են հայտարարել Կրիշտիանու Ռոնալդուի՝ իսպանական «Ռեալից» իտալական «Յուվենտուս» տեղափոխվելու լուրերի ֆոնին:

Ինչպես հայտնում է Euromag-ը, Ռոնալդուի տեղափոխության գործարքի արժեքը կազմել է 105 մլն եվրո, որի մի մասը հովանավորության տեսքով վճարելու է Exor ընկերությունը, որին պատկանում են Fiat և Ferrari ապրանքանիշերը:

Այդ հարցը վրդովմունքի ալիք է բարձրացրել իտալական արհմիության շրջանում: Աշխատակիցները կարծում են, որ ընկերությունը պետք է ներդրում կատարի ավտոմեքենաների նոր մոդելների ստեղծման գործում և գումարներ ծախսի աշխատավարձերի համար:

«Անընդունելի է, որ FCA-ի աշխատակիցները շարունակում են հսկայական տնտեսական կորուստներ ունենալ, իսկ ընկերությունը հարյուրավոր միլիոններ է ծախսում ֆուտբոլիստի գնման համար»,- ասվում է արհմիության հայտարարության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին